«Հեզբոլլահի» առաջնորդը պահանջել է դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել Լիբանանի իշխանություններին հրաժարվել Իսրայելի հետ Վաշինգտոնում նախատեսված ուղիղ բանակցություններից՝ դրանք որակելով որպես «զիջում»։

Քասեմը բաց նամակ է հղել Լիբանանի պաշտոնյաներին՝ առաջարկելով վերադառնալ անուղղակի խորհրդակցությունների ձևաչափին։

Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները նախատեսված էին սկսել հինգշաբթի օրը և տևել երկու օր։

«Հեզբոլլահի» առաջնորդի հայտարարությունը հնչում է տարածաշրջանային լարվածության ֆոնին, երբ կողմերի միջև շփումները շարունակում են մնալ զգայուն քաղաքական թեմա Լիբանանի ներքին դաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment