Արաղչին Բայրամովին տեղեկացրել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի մասին

Քաղաքականություն

13.05.2026 | 14:32

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և բանակցային գործընթացի ընթացքը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​և քաղաքական կարգավորման հեռանկարները։

Նշվում է, որ Արաղչին մանրամասն ներկայացրել է բանակցային գործընթացը։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է հակամարտության խաղաղ և բանակցությունների միջոցով կարգավորմանն ուղղված ջանքերին։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment