Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքականություն

13.05.2026 | 13:45

Ախալցխայում Մարդա գյուղի Սուրբ Նշան եկեղեցուց սրբապատկերներ են հանվել և նետվել աղբամանի կողքին։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական արարողության անօրինական խոչընդոտում։

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ այս եկեղեցին երկար տարիներ վեճի առարկա է եղել վրաց ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, արդյունքում այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում։

Հայ Առաքելական եկեղեցու վանահայր Տեր Հակոբ քահանա Սահակյանն ասել է, որ չգիտի՝ ով է եկեղեցուց հանել սրբապատկերները կամ ինչու։

«Ես երեկոյան այնտեղ էի։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերին։ Ամեն ինչ դուրս է տարվել՝ սրբապատկերները և այլ իրեր։ Սրբապատկերները շատ վատ վիճակում էին։ Մենք ամեն ինչ հետ բերեցինք և դրեցինք իրենց տեղերում։ Չգիտենք, թե ով է դա արել։ Նորմալ մարդը նման բան չէր անի»,- հայտարարել է հոգևորականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment