Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առեւտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, «որը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է»:
«Այդ որոշումը էական է երկու երկրների միջեւ առեւտրի եւ գործարար շրջանակների միջեւ կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու եւ խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:
Ընդգծենք, որ սա կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով», – նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: