Երևանում բախվել են «Avatr»-ն ու «Infinity»-ն. վերջինի անվահեծաններից մեկը կոտրվել է. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերն անց Քըրք Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Սամվել Մ.-ի վարած «Avatr» մակնիշի և ,31-ամյա Էդգար Շ.-ի վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

–00—ՅՄ

Leave a comment