ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Ռուսաստանից նավթի գնման թույլտվությունը ևս մեկ անգամ երկարաձգելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով զսպել այդ էներգակրի գների աճը։
«Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի», – ասել է նա լրագրողներին Վաշինգտոնում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է նման երկարաձգում՝ գների նվազեցման նպատակով։
Բացի այդ, Թրամփը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շուտով կավարտվի, ինչից հետո, նրա գնահատմամբ, նավթի գները զգալիորեն կնվազեն։