Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

 

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի Կոտայքի բաժանմունք զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի պարսպի մոտ զենք-զինամթերք է թողել։

 

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի չորս ատրճանակ, 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երեք հրացան, 7,62 մմ տրամաչափի երկու մարտական ինքնաձիգ, «ԱԿՍ» տիպի մարտական ակոսափող հրազեն, 29 փամփուշտ։

 

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

 

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Հրազդանի ջրամբարի հարակից տաղավարներում։

 

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ։

 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորել է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Leave a comment