Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը։
Fars-ի աղբյուրների տվյալներով՝ պայմանները հետեւյալն են.
– ավարտել պատերազմը բոլոր ճակատներում՝ հատկապես Լիբանանում,
– հանել Իրանի դեմ պատժամիջոցները,
– հասանելի դարձնել Իրանի սառեցված միջոցները,
– փոխհատուցել պատերազմի վնասները,
– ճանաչել Իրանի իրավունքը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Fars-ը գրում է, որ այս պայմանների ամբողջությունը սահմանվել է բացառապես նվազագույն վստահության մակարդակ ստեղծելու եւ բանակցային գործընթացին վերադառնալու համար։
Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով նաեւ հայտնել է, որ Արաբական ծովի եւ Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակումը շարունակությունը հրադադարից հետո ավելի է խորացնում անվստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ։
Իրանը բանակցությունները վերսկսելու հինգ պայման է ներկայացրել
Երեւան: Մեդիամաքս: Իրանի իշխանությունները չեն վերսկսի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարի Թեհրանի հինգ պայմանները։