Երևանը մտադիր է Համաշխարհային բանկի միջոցներ ներգրավել սկսնակ բիզնեսին աջակցելու համար

Բաժանորդագրվել

Քննարկվող նախաձեռնության համաձայն՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան հիմնադրամի միջոցներն օգտագործել որպես բանկային վարկերի գրավային ապահովում, որը շատ սկսնակ ձեռնարկատերեր ի վիճակի չեն ինքնուրույն տրամադրել:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները Համաշխարհային բանկի հետ քննարկում են սկսնակ բիզնեսի աջակցության հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ փոքր բիզնեսի վարկավորման հարցում բանկերի զգուշավոր վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկը հենց ձեռնարկատերերի կողմից կանոնադրական կապիտալում ներդրումների ցածր մակարդակը: Արդյունքում ֆինանսական կազմակերպությունները նման ընկերությունները գնահատում են որպես առավել ռիսկային և, որպես կանոն, գրավի տրամադրում են պահանջում:

«Ուստի Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերների հետ համատեղ քննարկում ենք հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որը որոշակի պայմաններով սկսնակ ձեռնարկատերերին կկարողանա գրավային ապահովում տրամադրել բանկային վարկեր ստանալու համար»,-նշել է Գալստյանը:

Նա հավելել է, որ նախաձեռնությունը դեռևս քննարկման փուլում է, իսկ ֆինանսավորման ներգրավման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ դեռևս չկան։

Leave a comment