Կուբանում 9–րդ դասարանցին դպրոց է տարել պնևմատիկ զենք և վնասվածքներ հասցրել 2 աշակերտի

Բաժանորդագրվել

Պաշտոնյայի խոսքով՝ բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կուբանում իններորդ դասարանցին պնևմատիկ զենք է տարել դպրոց և վնասվածքներ հասցրել երկու աշակերտի։ Այս մասին հայտնել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի մարզպետ Վենիամին Կոնդրատևը:

«Գուլկևիչիի շրջանից զեկուցում են աղաղակող իրավիճակի մասին: Իններորդ դասարանցին պնևմատիկ զենք է մտցրել դպրոցի շենք և վնասել երկու աշակերտի: Երեխաներին հիվանդանոցում օպերատիվ կերպով անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,- Telegram-ալիքում գրել է Կոնդրատևը:

Նա հստակեցրել է, որ բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար:

Նրա խոսքով՝ երկրամասի առողջապահության նախարարությունը հոգեբաններ է ուղարկել՝ դպրոցի աշակերտներին և ծնողներին օգնություն ցուցաբերելու համար:

«Այժմ պետք է պարզել, թե ինչպես է բարձր դասարանցին կարողացել իր հետ զենք անցկացնել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Լուիզիանայում 8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է. ԶԼՄ

Դպրոցի տնօրենության և պահնորդական կազմակերպության նկատմամբ ստուգումներ կիրականացվեն: Արդեն մունիցիպալիտետ է ուղարկվել տարածաշրջանի կրթության նախարարության հանձնաժողովը:

Իր հերթին ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը հայտնում է, որ դեռահասը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով:

Leave a comment