https://arm.sputniknews.ru/20260512/rusastany-37-hazar-zinvvorakan-e-veradardzrel-ukrainakan-gerutjunic-mvoskalkvova-102081489.html
Ռուսաստանը 3,7 հազար զինվորական է վերադարձրել ուկրաինական գերությունից. Մոսկալկովա
Ռուսաստանը 3,7 հազար զինվորական է վերադարձրել ուկրաինական գերությունից. Մոսկալկովա
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարության և ԱԴԾ-ի հետ փոխգործակցության շնորհիվ հաջողվել է հարաբերություններ հաստատել ուկրաինական կողմի հետ՝ գերիներին այցելելու և… 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T16:05+0400
2026-05-12T16:05+0400
2026-05-12T16:06+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տատյանա մոսկալկովա
զինվորական
գերի
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39375868_0:0:3073:1728_1920x0_80_0_0_500f4cb605da6fe605b172b9d461c4ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանն արդեն 3,7 հազար զինվորական է վերադարձրել ուկրաինական գերությունից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմը Ռուսաստանին է փոխանցել յոթ երեխայի՝ ընտանիքների հետ վերամիավորվելու համար։ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը նաև նշել է, որ պաշտպանության նախարարության և ԱԴԾ-ի հետ համագործակցության շնորհիվ իրեն հաջողվել է հարաբերություններ ձևավորել ուկրաինական կողմի հետ՝ գերիներին այցելելու և ծանրոցներ փոխանցելու համար։«Այս ընթացքում պաշտպանության նախարարության, ԱԴԾ-ի և մեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության շնորհիվ մեզ հաջողվել է ուկրաինական կողմի հետ ձևավորել շատ բարդ, բայց արդյունավետ հարաբերություններ՝ գերիների փոխադարձ այցելությունների վերաբերյալ, որպեսզի նվազագույնի հասցվեն խոշտանգումների, նվաստացումների և անօրինական մեթոդների կիրառման հնարավորությունները»,-նշել է Մոսկալկովան։Նա հստակեցրել է, որ հաջողվել է նաև կազմակերպել ռազմագերիներին տաք հագուստի, սննդի, տնից ուղարկված նամակների և բացիկների փոխանցումը։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայացել է այսօր։ Մոսկալկովան պետության ղեկավարին զեկուցել է վերջին 10 տարիների աշխատանքի արդյունքները։Ֆիցոն ՌԴ նախագահին փոխանցե՞լ է Զելենսկու ուղերձը․ Պուտինի օգնականի պատասխանը
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39375868_43:0:2774:2048_1920x0_80_0_0_efd6834f1752314d063921b4a0a0bfba.jpg.webp
ռուսաստան, վլադիմիր պուտին, տատյանա մոսկալկովա, զինվորական, գերի, ուկրաինա
ռուսաստան, վլադիմիր պուտին, տատյանա մոսկալկովա, զինվորական, գերի, ուկրաինա
ՌԴ պաշտպանության նախարարության և ԱԴԾ-ի հետ փոխգործակցության շնորհիվ հաջողվել է հարաբերություններ հաստատել ուկրաինական կողմի հետ՝ գերիներին այցելելու և ծանրոցներ փոխանցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանն արդեն 3,7 հազար զինվորական է վերադարձրել ուկրաինական գերությունից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմը Ռուսաստանին է փոխանցել յոթ երեխայի՝ ընտանիքների հետ վերամիավորվելու համար։
«Ընտանիքների վերամիավորման նպատակով Ուկրաինային է փոխանցվել ընդհանուր առմամբ շուրջ 20 երեխա․ սա միայն մարդու իրավունքների հանձնակատարի գծով։ Մեր երեխաներից մի փոքր ավելի քիչ են վերադարձել։ Հիմնականում շատ տարեց ծնողներ էին, որոնք մնացել էին այնտեղ, իսկ երեխաներն ապրում էին այստեղ։ Սակայն Ռուսաստանին յոթ երեխա է փոխանցվել՝ նույնպես վերամիավորման նպատակով»,- ասել է Մոսկալկովան։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը նաև նշել է, որ պաշտպանության նախարարության և ԱԴԾ-ի հետ համագործակցության շնորհիվ իրեն հաջողվել է հարաբերություններ ձևավորել ուկրաինական կողմի հետ՝ գերիներին այցելելու և ծանրոցներ փոխանցելու համար։
«Այս ընթացքում պաշտպանության նախարարության, ԱԴԾ-ի և մեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության շնորհիվ մեզ հաջողվել է ուկրաինական կողմի հետ ձևավորել շատ բարդ, բայց արդյունավետ հարաբերություններ՝ գերիների փոխադարձ այցելությունների վերաբերյալ, որպեսզի նվազագույնի հասցվեն խոշտանգումների, նվաստացումների և անօրինական մեթոդների կիրառման հնարավորությունները»,-նշել է Մոսկալկովան։
Նա հստակեցրել է, որ հաջողվել է նաև կազմակերպել ռազմագերիներին տաք հագուստի, սննդի, տնից ուղարկված նամակների և բացիկների փոխանցումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայացել է այսօր։ Մոսկալկովան պետության ղեկավարին զեկուցել է վերջին 10 տարիների աշխատանքի արդյունքները։