Ամեն ինչ հենց այսպես սկսվեց Ուկրաինայում. Վոլոդինը՝ Հայաստանի քաղաքականության մասին

https://arm.sputniknews.ru/20260512/chi-kareli-barekamakan-qajl-anvanel-petdumaji-khvosnaky-zelensku-erevanjan-ajci-masin-102084438.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42952991_46:0:1466:1065_1920x0_80_0_0_dfd5c1f171716b516b2de4cde18a91da.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր զելենսկի, երևան, վյաչեսլավ վոլոդին, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր զելենսկի, երևան, վյաչեսլավ վոլոդին, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով

Բաժանորդագրվել

Պետդումայի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ շատ մտերիմ և լավ հարաբերություններ ունի:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռ է անցկացրել Երևանի քաղաքական գծի և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների մեկնարկի միջև։ Նա գրառում է արել «Max» հարթակի իր ալիքում։

Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի օրվա նախաշեմին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը. միջոցառմանը հնչել են ներկաների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու ելույթներն ու հայտարարությունները։

«Այսօր բոլորի համար ակնհայտ է այն հարցը, թե Փաշինյանի այդպիսի արարքներից հետո ինչպես կզարգանան հարաբերությունները։ Մեր պետություններն ավելի մո՞տ կլինեն, թե՞ ավելի հեռու։ Հարաբերություններում ավելի քիչ լարվածությու՞ն կլինի, թե՞ շատ: Ամենայն հավանականությամբ` երկրորդը: Ակամայից զուգահեռ է առաջանում. հենց այդպես ամեն ինչ սկսվեց Ուկրաինայում։ Արդյոք դա պե՞տք է Հայաստանի սովորական քաղաքացիներին»,- գրել է Վոլոդինը։

Նրա խոսքով` Ռուսաստանը հայ ժողովրդի հետ ունի շատ մտերիմ և լավ հարաբերություններ, ՌԴ տարածքում բնակվող հայերի թիվը գրեթե նույնքան է, որքան Հայաստանում ապրողներինը, և նրանք Ռուսաստանում այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հավասար հիմունքներով իրացնում են իրենց ներուժը՝ զբաղեցնելով պաշտոններ, ընտրվելով պատգամավոր և օգնելով Հայաստանում իրենց հարազատներին ու մերձավորներին:

«Կանխատեսում եմ, որ կհնչեն այսօրինակ հայտարարություններ. «Մենք ինքնիշխան պետություն ենք, ինչ ուզում ենք, անում ենք»։ Ոչ ոք չի խոսում ինքնիշխանության և միջամտության մասին։ Խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է։ Դրանք կա՛մ կան, կա՛մ չկան։ Կարելի է բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ մարդն ունի այդ հատկանիշները», – հավելել է Պետդումայի նախագահը։

Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանն այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է բարեկամության, փոխշահավետ համագործակցության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա, և այնտեղ, որտեղ դրանք համակողմանիորեն զարգանում են, դա վերաճում է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների:

Ինչո՞ւ Փաշինյանը չարձագանքեց Զելենսկու հայտարարություններին

Հիշեցնենք` Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը, իսկ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին Զելենսկու՝ երևանյան գագաթնաժողովում հնչեցրած սպառնալիքների մասով արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն արդեն գրված են պատմական տարեգրության մեջ:

Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։

Leave a comment