Չինաստանն ուժեղ է, բայց մենք ավելի ուժեղ ենք. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր: Դուք դա տեսաք Վենեսուելայի դեպքում։
Մենք դա արեցինք մեկ օրում, իսկ հիմա նայեք արդյունքին։
Նայեք Իրանին, նրանք ամեն ինչ ունեին, և այն ամբողջությամբ ոչնչացվել է»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Թրամփը Չինաստան կայցելի մայիսի 13-15-ը։
Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։