Ֆրանսիան քննադատական բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ

Ֆրանսիայի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) ընդունել է Վրաստանի վերաբերյալ քննադատական ​​բանաձև։

2025 թվականի սեպտեմբերի 24-ին նախաձեռնված և 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված նախագծով Ֆրանսիայի Ազգային ժողովը՝

Դատապարտել է Վրաստանի «ոչ լիբերալ և ավտորիտար շեղումը», նաև հիմնարար իրավունքների խախտումը և խաղաղ ցուցարարների դեմ «ուժի անհամաչափ կիրառումը»։

Պահանջել է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։

Կոչ է արել իր կառավարությանը դատապարտել «ռուսական ռեժիմի ազդեցությունը Վրաստանի վրա»՝ նրա քաղաքական ինստիտուտների և Բիձինա Իվանիշվիլիի վրա:

Aliq.ge

Leave a comment