Երևանի Ռուսական տունը ավելի քան 250 գիրք է նվիրել Արմավիրի մարզի դպրոցներին

Բաժանորդագրվել

Գրքերի մեծ մասն ընտրվել է ըստ դպրոցների պահանջի։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երևանի Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) ավելի քան 250 գիրք է նվիրել Արմավիրի մարզի դպրոցներին։ Այս մասին հայտնում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Նվերները ստացել են Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը և Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը: Հանձնվել են ուսումնական ձեռնարկներ, ժամանակակից խաղային ուղեցույցներ, ինչպես նաև դասական և գեղարվեստական գրականություն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գրքերի մեծ մասն ընտրվել է ըստ դպրոցների կոնկրետ պահանջի։

Ալաշկերտի միջնակարգ դպրոցում հյուրերին դիմավորել են ավանդական աղուհացով։

«Ռուս-հայկական բարեկամությունը եղել է և կլինի։ Շնորհակալություն մեր գրադարանը հարստացնելու համար», – ասել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Բաղդասարյանը:

Վաղարշապատի Գորկու անվան ավագ դպրոցում, որը նախկինում ևս գրքեր է ստացել Ռուսական տան կողմից, հյուրերին դիմավորել են առանձնակի ջերմությամբ:

Աշակերտները հյուրերին հպարտությամբ ցուցադրել են նորացված գրադարանը, որի գրադարակները արդեն համալրված են նախորդ անգամ ստացած գրքերով։

Leave a comment