Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը

Քաղաքականություն

12.05.2026 | 23:16

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը Կարիբյան ծովի Բոնեյրե կղզում կատարած պաշտոնական այցի ընթացքում հոսպիտալացվել է ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել երբ վարչապետը ջրում է եղել, նրա մոտ սուր ալերգիկ ախտանշաններ են առաջացել, որից հետո նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։

«Ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով ստիպված եղա մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում։ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում»,- նշել է նա իր X-ի էջում։

 

Leave a comment