Միջին տարիքի տղամարդը չգիտեր՝ ինչ է Գանձասարը և որտեղ է մեր այդ սրբավայրը.Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը իր տելեգրամյան ալիքում գրում է.

Այսօր «քաղաքակիրթ աշխարհից» և եվրոպական վիզաների, իբր, մատչելիությունից ճամարտակող մեկից հարցրեցի՝ «իսկ Գանձասար կարո՞ղ եք գնալ»։

Պատասխանը ստիպեց ապրել կյանքիս ամենամեծ շոկերից մեկը՝ «Էդ Գանձասարը ի՞նչ ա»։ Ամենայն լրջությամբ, միջին տարիքի տղամարդը չգիտեր՝ ինչ է Գանձասարը և որտեղ է մեր այդ սրբավայրը, բայց վստահաբար կիմանար, թե որտեղ են վիզաներ տրամադրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment