Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը՝ չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Չնայած հակառակորդի նկատմամբ անվստահությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցությունները՝ արժանապատվության, իմաստնության և նպատակահարմարության դիրքերից»,- ասված է հրապարակման մեջ։

Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանին անհրաժեշտ է դիվանագիտական հարթակում ամրապնդել այն ամենը, ինչին իրանական զինված ուժերը հասել են մարտի դաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment