«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բուժքրոջ համաշխարհային օր, Վրաստան՝ Սուրբ Անդրիա առաքյալի օր, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ Անկախության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1753 -վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մինաս Ա Ակնեցին։
1889 -վախճանվել է հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանը։
1913 -ծնվել է ռուսաստանցի հայազգի աստղագետ Թադևոս Աղեկյանը։
1920-խորհրդային զորքերը մտել են Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը, Ղարաբաղի տարածքում իշխանություն են դարձել մուսուլմանական հեղկոմը Շուշիում և հայկական հեղկոմը Թաղավարդում։
1921- ծնվել է կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։
1941-ծնվել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը։
1994-հրադադարի հաստատմամբ պաշտոնապես ավարտվել է Ղարաբաղյան առաջին պատերազմը։
2006-Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:
2007-տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրությունները, որտեղ համամասնական ընտրակարգով մեծամասնություն է ստացել ՀՀԿ-ն, նրան հաջորդել են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։
2008- Բեյրութում հրկիզվել է «Սևան» հայկական ռադիոկայանը, որը գործել է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ դարձել է ընդդիմադիր «Հեզբոլլահ» շարժման զինյալների թիրախ:
2010-«Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը հյութերի արտադրման նոր հոսքագիծ է բացել։
2012-Հայաստանի վարչապետ է դարձել Անդրանիկ Մարգարյանը։
2014-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես է եկել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
2018-Հայաստանի նախագահը նոր նախարարներ և փոխվարչապետ է նշանակել, որով իսկ ամբողջությամբ ձևավորվել է կառավարությունը, փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։
2021-ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել՝ 3 կիլոմետր խորանալով Հայաստանի տարածքում, և սկսել խրամատներ փորել:
2022-ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «5165» շարժման համախոհ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա նրան բերման ենթարկել:
ԱՇԽԱՐՀ
1311 -ինկվիզիցիան Ֆրանսիայում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել տամպլիյերների օրդենի 54 ազդեցիկ գործչի։
1551- Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվել է Ամերիկայի ամենահին՝ Սան-Մարկոս համալսարանը։
1780 -ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում շրջափակումից հետո հանձնվել է Չարլտոնը, որը եղել է Կոնտինենտալ բանակի խոշոր պարտությունը։
1797 -Վենետիկն ընդունել է գեներալ Բոնապարտի վերջնագիրը, դադարել է գոյություն ունենալ Վենետիկի Հանրապետությունը։
1798 -վախճանվել է անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջորջ Վանկուվերը։
1830 -հայտարարվել է Էկվադոր անվամբ հանրապետության ստեղծումը։
1832- Միլանում տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան։
1842- ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժյուլ Մասնեն։
1845 -վախճանվել է գերմանացի պատմաբան, գրաքննադատ, բանաստեղծ և թարգմանիչ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը։
1888 -Հյուսիսային Բոռնեոյի նկատմամբ սահմանվել է բրիտանական կառավարում։
1926- Լեհաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմը։
1933 -ծնվել է ռուս պոետ Անդրեյ Վոզնեսենսկին։
1935 -ամերիկյան Օհայո նահանգի Ակրոն քաղաքում հիմնադրվել է «Անանուն ալկոհոլիկների» առաջին ակումբը։
1941- գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանն է ներկայացրել իր ստեղծած՝ աշխարհում առաջին Z3 համակարգիչը։
1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի լրիվ ազատագրմամբ ավարտվել է խորհրդային զորքերի ղրիմյան հարձակողական գործողությունը։
1962 -ՀԱՀ-ում մահապատիժ է սահմանվել սաբոտաժի համար։
2002 -Բայկոնուր տիեզերակայանում շենքի տանիքի փլուզման արդյունքում լրիվ ոչնչացել է խորհրդային «Բուրան» տիեզերանավը։
2006- իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով երկրի հյուսիսում տեղի են ունեցել ադրբեջանցիների զանգվածային ցույցեր:
2008- Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 70000 մարդ։
2017 -սկսել է տարածվել WannaCry ցանցային որդը, որը աշխարհի մոտ 150 երկրներում վարակել է մոտ 200000 Microsoft Windows համակարգիչ։
2020 -վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր Միշել Պիկկոլին:
2022 -հորիզոնի իրադարձությունների աստղադիտակը ստացել է Sgr A սև անցքի գերմասսիվ պատկերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում