Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի


Ռուսաստանն ինքն է որոշել դադարեցնել մասնակի հրադադարը, որը պահպանվում էր մի քանի օր. այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:


Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռազմաճակատում էլ ավելի քան 80 ավիառումբ է կիրառվել, գրանցվել է ավելի քան 30 ավիացիոն հարված, հարվածային դրոններ են խոցվել Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Նիկոլաևի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի շրջաններում, մայրաքաղաք Կիևում և Կիևի շրջանում։


Նախագահը տեղեկացրել է, որ վնասվել են էներգետիկ օբյեկտները, բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզ, հարված է եղել նաև երկաթուղուն, որի հետևանքով կան վիրավորներ։


«Ցավոք, կան նաև զոհեր։ Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին: Մենք խոսել ենք այն մասին, որ հայելային ենք գործելու՝ ի պատասխան ռուսական բոլոր քայլերի: Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը:»,- նշել է Զելենսկին:


Նա կրկին կոչ է արել ակտիվացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները:

Դիտումների քանակ2

Leave a comment