Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գառնիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում


Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։


 


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։


 


Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի հարակից հուշաքարի տարածքում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են երկու ատրճանակ, «Մակարով» տիպի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, «Ֆ-1» և «Մ-75» տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 25 փամփուշտ։


 


Բաժին ներկայացած Գառնիի մի բնակիչ կամավոր ներկայացրել է ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։


 


«ՏՕԶ» տիպի հրացան է կամավոր հանձնել նաև գառնեցի մեկ այլ տղամարդ՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։


Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևե՛ք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:


 

Դիտումների քանակ2

Leave a comment