«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կրկնել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ մեկ մրցաշրջանի գոլային փոխանցումների ռեկորդը։
Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» Մոսկվայում 1:2 հաշվով պարտվել է «Դինամոյին», իսկ Հայաստանի ազգային հավաքականի ավագն օգնել է աչքի ընկել բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստային։
25-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում կատարել է 16 ասիստ ու նաև խփել 12 գոլ։ Նա կրկնել է Դմիտրի Լոսկովի (2003թ․), Հալկի (2015/2016) և Մաքսիմ Գլուշենկովի (2023/2024) ռեկորդը ՌՊԼ-ի մեկ մրցաշրջանում գոլային փոխանցումների ցուցանիշով։
Այդ պարտության պատճառով «Կրասնոդարը» վերջին տուրից առաջ նահանջել է երկրորդ տեղ և 2 միավոր զիջում է առաջատար «Զենիթին»։