https://arm.sputniknews.ru/20260512/bagrat-srbazany-zrpartutjan-gvortsvov-haghtel-e-qaghaqaget-harutjun-mkrtchjanin-102068380.html
Բագրատ սրբազանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին
Բագրատ սրբազանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին
Sputnik Արմենիա
Հարություն Մկրտչյանը մի հարցազրույցում Բագրատ սրբազանին անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն» և այլն։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T10:42+0400
2026-05-12T10:42+0400
2026-05-12T10:45+0400
բագրատ սրբազան
դատ
քաղաքագետ
հարություն մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77102570_0:0:1280:721_1920x0_80_0_0_ea9181dfd7740a999a18637e6b93576a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։ Գործը քննվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցներից մեկում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու` Բագրատ սրբազանի հայտարարությունը, նրան անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն», «տասովչիկ» և այլն։ Նա նաև հայտարարել էր, թե Բագրատ սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է «մարդկանց սպանությունները», «պատերի տակ գյուլելը», «ահաբեկչական գործողությունները», ինչի համար այժմ մեղադրանք է առաջադրվել Բագրատ արքեպիսկոպոսին։Հավելենք, որ Բագրատ սրբազանը Հարություն Մկրտչյանից պահանջել էր բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1,5 մլնը՝ զրպարտության համար, իսկ մյուս 1,5 մլն-ն՝ վիրավորանքի։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77102570_0:0:1280:960_1920x0_80_0_0_898c161778ae27363a209794733e1f61.jpg.webp
բագրատ սրբազան, դատ, քաղաքագետ, հարություն մկրտչյան
բագրատ սրբազան, դատ, քաղաքագետ, հարություն մկրտչյան
Հարություն Մկրտչյանը մի հարցազրույցում Բագրատ սրբազանին անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն» և այլն։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։
Գործը քննվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։
Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցներից մեկում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու` Բագրատ սրբազանի հայտարարությունը, նրան անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն», «տասովչիկ» և այլն։ Նա նաև հայտարարել էր, թե Բագրատ սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է «մարդկանց սպանությունները», «պատերի տակ գյուլելը», «ահաբեկչական գործողությունները», ինչի համար այժմ մեղադրանք է առաջադրվել Բագրատ արքեպիսկոպոսին։
Հավելենք, որ Բագրատ սրբազանը Հարություն Մկրտչյանից պահանջել էր բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1,5 մլնը՝ զրպարտության համար, իսկ մյուս 1,5 մլն-ն՝ վիրավորանքի։