Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթը Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող WTA 250 շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանում 23-ամյա թենիսիստը մրցել է աշխարհի 85-րդ ռակետ, ամերիկացի Ալիսիա Պարկսի հետ ու պարտվել 4։6, 2։6 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 17 րոպե։

Առաջին շրջանում Ավանեսյանը 3 սեթում հաղթել էր ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային։ Ալիսիա Պարկսի հաջորդ մրցակիցը կլինի իր հայրենակից Քեթի Վոլինեցը։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 169-րդ տեղում է։



Leave a comment