Իրանը հրաժարվել է հարստացված ուրանը հանել երկրից. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման մակարդակն ինքնուրույն նվազեցնելու հնարավորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանը հրաժարվել է երկրի սահմաններից դուրս հանել հարստացված ուրանը և պատրաստակամություն է հայտնել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ ինքնուրույն նվազեցնել դրա հարստացման մակարդակը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների տվյալների՝ «ԱՄՆ-ն պահանջել է ուրանի հարստացումը դադարեցնելու 20-ամյա ժամկետ, սակայն Թեհրանը մերժել է այդ պայմանը»։ Իրանը, ընդգծել է աղբյուրը, հայտարարել է «ուրանի հարստացման մակարդակն ինքնուրույն նվազեցնելու» հնարավորության մասին։

Նույն աղբյուրի պնդմամբ՝ Վաշինգտոնը հրաժարվել է իրանական բարձր հարստացված ուրանը Ռուսաստանին փոխանցելու գաղափարից և առաջարկել է երրորդ երկիր։

Իրանը չի ծրագրում հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին. փոխարտգործնախարար

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է դերակատարում ունենալ իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում այնպես, որ դա առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար։ Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու Ռուսաստանի առաջարկն այս պահին ԱՄՆ-ի կողմից պահանջարկ չունի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրանական հարստացված ուրանը դուրս բերելու Մոսկվայի առաջարկն ուժի մեջ է մնում։

Leave a comment