Իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի 38 բնակավայրերի վրա. աղբյուր

Բաժանորդագրվել

Ըստ աղբյուրի տվյալների՝ ևս 14 բնակավայր ենթարկվել է իսրայելական հրետանու հարվածներին:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իսրայելական մարտական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 38 բնակավայրերի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը:

«Ավիացիայի կողմից հարձակման են ենթարկվել Լիբանանի հարավում գտնվող 36 բնակավայր և երկրի արևելքում գտնվող երկու բնակավայր»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Բացի այդ, ըստ աղբյուրի, 14 բնակավայր ենթարկվել է իսրայելական հրետանու հարվածներին, իսկ սահմանամերձ Խիամ քաղաքում իսրայելցի զինվորականները ականապատման միջոցով պայթեցրել են մի քանի բնակելի տուն:

Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի բնակելի տներից մեկին. զոհերի թվում երեխաներ կան

Լիբանանի առողջապահության նախարարության զեկույցի համաձայն՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2 879-ի, վիրավորվել է 8 730 քաղաքացի:

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ) պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Իսրայելական ԱԹՍ–ն հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին

Leave a comment