Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Հայաստանի քարոզարշավին միջամտելու համար

Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այդ թվում Հայաստանում ընտրական գործընթացներին միջամտելու համար։
«Նոր պատժամիջոցները ուղղված են Սոցիալական նախագծման գործակալությունում (АСП) աշխատող 49 անձանց դեմ՝ հեղինակներ, թարգմանիչներ եւ տեսանյութերի ստեղծողներ, որոնք պատասխանատու են խաբուսիկ քրեմլյան քարոզչության համար։ АСП-ն ֆինանսավորվել է Կրեմլի կողմից՝ Ուկրաինայի ժողովրդավարությանը վնաս հասցնելու եւ նրա աջակցությունը թուլացմանն ուղղված մի շարք գործողություններ իրականացնելու համար։
Մեծ Բրիտանիան հայտնում է, որ АСП-ն պլանավորել է արշավներ, որոնք մեծ հավանականությամբ հանձնարարված են եղել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից, ներառյալ՝ Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումը եւ ռուսամետ ուժերի օգտին իշխանափոխության իրականացումը։
Բացի այդ, պատժամիջոցների ենթարկված «Դիալոգ» կազմակերպությունը գործում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հանձնարարությամբ եւ համագործակցել է ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ չարամիտ ազդեցության արշավներ իրականացնելու համար։
«Դիալոգ»-ը նաեւ ռուսական հետախուզության հետ համակարգել է Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու ծրագրերը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրության մեջ։ 

Leave a comment