Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև այս շաբաթ նախատեսված բանակցությունները շարունակում են մնալ ընթացքի մեջ՝ չնայած իրանական անօդաչու թռչող սարքի խոցմանը։
«Հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը շարունակում է պատրաստվել այս շաբաթ իրանական կողմի հետ բանակցություններին։ Այս պահին այդ ծրագրերը վտանգված չեն», – ասել է նա՝ պատասխանելով անօդաչու թռչող սարքի միջադեպի վերաբերյալ հարցին։
Նշենք, որ փետրվարի 3-ին ամերիկյան F-35 կործանիչը ոչնչացրել է իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին: Ամերիկացի պաշտոնյաների հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը «անհիմն մանևր է կատարել նավի ուղղությամբ»: