https://arm.sputniknews.ru/20260512/amen-karvogh-er-gaghtni-hardzakvel-irani-taratsqi-vra-zlm-102065964.html
ԱՄԷ–ն կարող էր գաղտնի հարձակվել Իրանի տարածքի վրա. ԶԼՄ
ԱՄԷ–ն կարող էր գաղտնի հարձակվել Իրանի տարածքի վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերականը գրում է, որ հնարավոր է՝ հարձակման է ենթարկվել Լավան կղզու նավթավերամշակման գործարանը: 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T09:22+0400
2026-05-12T09:22+0400
2026-05-12T09:22+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100761538_0:23:1469:849_1920x0_80_0_0_f46c170fb23042c896f72ecea6319b6a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները կարող էին գաղտնի հարվածներ հասցնել Իրանի տարածքին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:Պարբերականը նշում է, որ ԱՄԷ–ն կարող էր հարձակվել Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա:Ավելի վաղ ԱՄԷ–ի Ֆուջեյրա էմիրության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նավթային գոտիներից մեկում դրոնի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100761538_154:0:1314:870_1920x0_80_0_0_6195d78527f18ff736ba880ce48a20c3.jpg.webp
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն, նավթ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն, նավթ
Պարբերականը գրում է, որ հնարավոր է՝ հարձակման է ենթարկվել Լավան կղզու նավթավերամշակման գործարանը:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները կարող էին գաղտնի հարվածներ հասցնել Իրանի տարածքին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Պարբերականը նշում է, որ ԱՄԷ–ն կարող էր հարձակվել Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա: