Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները՝ օրակարգում

Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները՝ օրակարգում

Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր ջրային ոլորտին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հանրային և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամներին, հայտնում են կոմիտեից։

 

Հանդիպում-քննարկման նպատակն էր ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները։ 

 

Հանդիպման ընթացքում մասնակիցներին է ներկայացվել Ջրային կոմիտեի դերը, գործառույթները, առաջնահերթությունները, ինչպես նաև ՋԿ-ի մասնակցությամբ և աջակցությամբ իրականացված, ընթացիկ ու նախատեսվող խոշոր ծրագրերը։ 

 

Այնուհետև անդրադարձ է կատարվել ոլորտի արդիական խնդիրներին և մարտահրավերներին: Ներկաները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը ոլորտային խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

 

Կարևորելով հանրային իրազեկման, վերլուծական աշխատանքի և քաղաքացիական հասարակության մասնակցության դերը՝ Ջրային կոմիտեն շահագրգիռ կողմերին է ներկայացրել բաց և շարունակական համագործակցության հնարավոր ուղղություններ, մասնավորապես՝

 

-հանրային իրազեկման բարձրացում և տեղեկատվության տարածում,

-ոլորտային գործընթացների մոնիթորինգ և վերահսկողություն, 

-կրթական և իրազեկման ծրագրերի իրականացում, 

-համայնքային զարգացման և մասնակցային ծրագրերի խթանում և այլն։

Leave a comment