Մենք հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չենք գա, երբ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, դուրս կգանք պլանավորված. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չենք գա, երբ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, դուրս կգանք պլանավորված՝ առանց հանկարծակիի, մենք չենք պատրաստվում հանկարծակի ոչ մի բան անել, դրա համար է, որ մեր բոլոր պլանները թափանցիկ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ իրենց մտադրությունները թափանցիկ են. «Քանի դեռ այդպիսի անհրաժեշտություն չի առաջացել, մենք նման քայլի չենք գնա, ես այսօր և տեսանելի ապագայում այդպիսի անհրաժեշտություն չեմ տեսնում: Մեծ հարգանքով եմ վերաբերվում և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Վրաստանին, ես չեմ կարող ինձ թույլ տալ ՀՀ-ին համեմատության մեջ դնել կամ այդ երկրների անունն օգտագործվի որպես նեգատիվ չափանիշ, որովհետև և՛ Վրաստանը, և՛ Մոլդովան, և՛ Ուկրաինան հիանալի երկրներ են, Հայաստանի համար բարեկամական երկրներ են: Ուկրաինայում 500 հազար հայություն է ապրում, Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, չքնաղ երկիր է, որը ես շատ սիրում եմ, ինչպես կարող եմ մտնել մի խոսակցության մեջ, որտեղ կարող է Վրաստանի անունը որևէ նեգատիվ համեմատության մեջ օգտագործվել»: