Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք ցամաքեցնում են Փամբակ գետի հունը` շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնելով։ Գետից զավթած տարածքում առաջացած ցամաքի վրա էլ տարբեր օբյեկտներ են կառուցում` սրճարաններ, հանգստի գոտիներ, առևտրային հարթակներ, անգամ` բենզալցակայաններ։ Խնդրի մասին Sputnik Արմենիային պատմել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը։
«Հենց հիմա Փամբակ գետի մի քանի հատվածներ դարձյալ չորացնում են, չգիտեմ ինչ են սարքում, բայց ինչ-որ շինարարություն են անում»,– ահազանգում է մեր զրուցակիցը։
Կատարվող ապօրինությունների մասին Հեքիմյանը ավելի քան մեկ տարի առաջ ահազանգել է նաև Վանաձորի քաղաքապետարան ու ոստիկանության բաժին, պետական ու համայնքային մարմինների ուշադրությունը փորձել գրավել նամակներով ու ֆեյսբուքյան գրառումներով, բայց անարդյունք։ Միակ կառույցը, որ արձագանքել է քաղաքացու դիմումին, եղել է Բնապահպանության և ընդերքի տեսչությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։