ԿԳՄՍ նախարարը հաղորդում կներկայացնի դպրոցում և բուհում քաղաքական քարոզչության մասին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ նախարարը զգուշացրել էր, որ եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, կլինի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վաղը հաղորդում է կներկայացնի դատախազություն ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

Նրա խոսքով՝ 3 ահազանգեր են ստացվել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։

«Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարն Ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կլինի։ Նա զգուշացրել էր` կարող են լինել ընդհուպ մինչև աշխատանքից ազատումներ, մանկավարժական գործունեության իրավունքից զրկվելու դեպքեր։

Leave a comment