Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, այդ հարցը օրակարգում չենք դնի. վարչապետը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին

Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, այդ հարցը օրակարգում չենք դնի. վարչապետը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե և դե ֆակտո մենք նման հարց օրակարգում չենք դնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին։ 

Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվեց ապահարզման ձևակերպման հետ։ «Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, սակայն  ՀՀ-ը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է  միջպետական տրամաբանությամբ: Մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք ինչպես մյուս անդամները և լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը»,-նշեց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ  գործընկերներին, ինչպես նաև մեր մասնակցությանը ԵԱՏՄ-ին:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ մենք նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու վնասել Ռուսաստանի շահերին և շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով՝ շարունակելով  խորացնել և զարգացնել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ:

«Անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում  և ուզում եմ ասել, որ դա քաղաքական ճաշակի հարց չէ, որովհետև կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ, բայց դա օբյեկտիվ իրականությունից բխող պրոցես է ինչն էլ ես դրական եմ գնահատում: Մենք լիարժեք նվիրված ենք մեր պետության շահերին և շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով  ընթանալ»,-եզրափակեց  Նիկոլ Փաշինյանը:

Leave a comment