ԿԸՀ-ն ստացել է գրություններ ընտրապաստառների չափերի վերաբերյալ

Հասարակություն

11.05.2026 | 22:23

Արդեն երկու օր է՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակից մի քանի քաղաքական ուժեր ահազանգում են, որ խախտվում է ընտրություններում հավասար մասնակցության իրավունքը։ 

«Բոլորին դեմ եմ»-ը և Ռեֆորմիստների կուսակցությունը պնդում են, որ հայտարարությունների համար հատկացված անկյունում պաստառները ընտրական խախտումներով են փակցվում։ Տարածվում են լուսանկարներ, որտեղ ընտրություններին մասնակից ուժերի պաստառների չափերը անհամաչափ են։

Օրինակ՝ «Բոլորին դեմ եմ»-ը հայտնում է, որ իրենք A4 ֆորմատի պաստառներ են տարածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հատկացրած վայրերում, սակայն այլ ուժեր խախտում են այդ չափը։ 

ԿԸՀ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ ընտրությունների մասնակից ուժերից պաստառների չափերի հետ կապված գրություններ են ստացվել և հանձնաժողովը օրենքով սահմանված քայլեր է ձեռնարկել։

Անի Թամրազյան

Leave a comment