Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Հույսի պարտեզ»-ի բացման արարողությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ին, մասնակցելու Երևանի «Հույսի պարտեզ» -ի բացման արարողությանը, որը տեղի կունենա Ավետիք Իսահակյանի հուշարձանի հարևանությամբ։
«Հույսի պարտեզ»-ը նպատակ ունի իրազեկման միջոցով բարձրաձայնել հոգեկան առողջության ոլորտում առկա մարտահրավերները և նպաստել դրանց հաղթահարմանը՝ ձևավորելով աջակցող և ներառական միջավայր։
Պարտեզը հիմնվում է «Yellow Tulip Project»-ի ձևաչափով՝ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։
Նախաձեռնության շրջանակում ցանկանում ենք միավորել բոլորիս ջանքերը`խթանելու հոգեկան առողջության կրթական և իրազեկման ծրագրերին:
Սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու առավել իրազեկ և հոգատար համայնք»,-ասված է հաղորդագրության մեջ: