https://arm.sputniknews.ru/20260511/hajastanum-kutakich-elektrakajanneri-masin-orenq-e-yndunvel-102063137.html
Հայաստանում կուտակիչ էլեկտրակայանների մասին օրենք է ընդունվել
Հայաստանում կուտակիչ էլեկտրակայանների մասին օրենք է ընդունվել
Sputnik Արմենիա
Մարտկոցային համալիրները կօգնեն հաղթահարել ցանցում հզորությունների տատանումները, որոնք առաջացել են արևային էներգետիկայի արագ զարգացման պատճառով: 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T21:51+0400
2026-05-11T21:51+0400
2026-05-11T21:51+0400
կուտակիչ
արևային կայան
արևային էներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1944/25/19442581_0:84:1601:984_1920x0_80_0_0_8bba98ba12c922ba353bea147312f1f4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որով թույլատրվում է ստեղծել կուտակիչ էլեկտրակայաններ:Ելնելով դրանից՝ առաջացել է էլեկտրաէներգիայի խոշոր կուտակիչների անհրաժեշտություն, որոնք ցերեկային ժամերին կկուտակեն այդ ավելցուկը, իսկ երեկոյան և գիշերը կվաճառեն այն էլեկտրական ցանցին:Փոքր (մինչև 1 ՄՎտ) կուտակիչ կայանները հնարավոր կլինի տեղադրել առանց լիցենզիայի: Լիցենզիա պետք չի լինի նաև 1 ՄՎտ-ից բարձր հզորություն ունեցող այն կայանների համար, որոնք նախատեսված են բացառապես սեփականատերերի (ձեռնարկությունների կամ բյուջետային կազմակերպությունների) սեփական սպառման համար:Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն զարգացել է արևային էներգետիկան: 2025 թվականին արևային կայանների ընդհանուր արտադրանքը կազմել է շուրջ 1 միլիարդ 340 միլիոն կՎտժ (առանց ինքնավար սպառման ծավալների հաշվառման, որոնք ցանց չեն մտնում): Երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ արևային կայանների բաժինը հասել է մոտ 14%-ի, իսկ առանձին ժամանակահատվածներում գերազանցում է 20%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1944/25/19442581_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5d91e6b5a93e2c606f6add508b88308d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուտակիչ, արևային կայան, արևային էներգիա
կուտակիչ, արևային կայան, արևային էներգիա
Բաժանորդագրվել
Մարտկոցային համալիրները կօգնեն հաղթահարել ցանցում հզորությունների տատանումները, որոնք առաջացել են արևային էներգետիկայի արագ զարգացման պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որով թույլատրվում է ստեղծել կուտակիչ էլեկտրակայաններ:
«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունները մշակվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կտրուկ աճել են արևային կայանների հզորությունները, որոնց արտադրանքն անկայուն է (օրվա մութ ժամերին դրանք անջատվում են): Դրա պատճառով ստիպված են լինում սահմանափակել այլ կայանների հզորությունները, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ վերականգնել դրանք:
Ելնելով դրանից՝ առաջացել է էլեկտրաէներգիայի խոշոր կուտակիչների անհրաժեշտություն, որոնք ցերեկային ժամերին կկուտակեն այդ ավելցուկը, իսկ երեկոյան և գիշերը կվաճառեն այն էլեկտրական ցանցին:
Փոքր (մինչև 1 ՄՎտ) կուտակիչ կայանները հնարավոր կլինի տեղադրել առանց լիցենզիայի: Լիցենզիա պետք չի լինի նաև 1 ՄՎտ-ից բարձր հզորություն ունեցող այն կայանների համար, որոնք նախատեսված են բացառապես սեփականատերերի (ձեռնարկությունների կամ բյուջետային կազմակերպությունների) սեփական սպառման համար:
Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն զարգացել է արևային էներգետիկան: 2025 թվականին արևային կայանների ընդհանուր արտադրանքը կազմել է շուրջ 1 միլիարդ 340 միլիոն կՎտժ (առանց ինքնավար սպառման ծավալների հաշվառման, որոնք ցանց չեն մտնում): Երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ արևային կայանների բաժինը հասել է մոտ 14%-ի, իսկ առանձին ժամանակահատվածներում գերազանցում է 20%-ը: