ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթաց դեռևս չկա, դրանք նախկինի պես զրոյական վիճակում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը։
«Եկեք չմոռանանք, որ մենք երկկողմ հարաբերություններում ոչ մի շարժ չունենք, դրանք նախկինի պես զրոյական վիճակում են»,-լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ քայլերը, այդ թվում, պետք է անի ԱՄՆ-ը։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Թրամփին ուղղված Ռուսաստան այցելելու հրավերը մնում է ուժի մեջ, Պուտինը միշտ ուրախ կլինի նրան տեսնել Մոսկվայում։