Պետք է ուժեղ բանակ ստեղծենք․ Կարապետյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.05.2026 | 19:10

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քարոզարշավի 4-րդ օրն իր առանձնատան բակում հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանը կրկին խոսել է 300 հազար աշխատատեղ ստեղծելու ծրագրի մասին՝ այն կապելով երկրի անվտանգության և տնտեսական զարգացման հետ։ Նրա խոսքով՝ առանց ուժեղ տնտեսության հնարավոր չէ ունենալ ուժեղ բանակ և անվտանգ պետություն։

«Սուտ բառերով, սուտ խոստումներով անվտանգություն չի զարգանում։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակ, բայց ուժեղ բանակն առանց գումարի անհնար է ստեղծել։ Որպեսզի ունենանք վստահելիություն, մարդիկ վստահ լինեն, որ ոչ մի արտաքին վտանգ չկա, որպեսզի մենք հանգիստ պայքարենք ներքին վտանգների դեմ, քանի որ այս կառավարությունը ինչքան արտաքին վտանգ է բերել մեր երկրի գլխին, հինգ անգամ ավելի շատ ներքին վտանգներն են։ Ամբողջ հասարակությունը ներսից քայքայվում է»,- պնդել է Կարապետյանը։

Նա նաև հայտարարել է, որ փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել ընտանեկան բիզնեսներն ու գյուղատնտեսությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment