Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց զինգրքույկի

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ ԼՂ–ից բռնի տեղահանված, 27 տարին լրացած անձինք այսուհետև կկարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ նաև առանց զինվորական ծառայությունը փաստող փաստաթղթերի, եթե կորցրել են դրանք տեղահանման հետևանքով։ Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

2024 թ. հունվարի 16–ին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` 27 տարին լրացած և ծառայություն չանցած անձինք կարող են վերադառնալ Հայաստան, մուծել կոնկրետ գումար, այս կամ այն չափով ծառայել կամ չծառայել` արդյունքում ազատվելով քրեական պատասխանատվությունից։

Ավելի վաղ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նախագիծը ներկայացնելի նշեց, որ այս կարգավորումը խոչընդոտներ է առաջացնում ԼՂ-ի բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում։

Leave a comment