DAN AIR ավիաընկերությունը հուլիսի 1-ից կգործարկի Բուխարեստ–Երևան ուղիղ չվերթները

Ռումինական DAN AIR ավիաընկերությունը ուղիղ չվերթներ  կգործարկի Բուխարեստից Երևան


ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ռումինական DAN AIR ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կգործարկի Բուխարեստից Երևան, ինչպես նաև Ամման, Թբիլիսի և Հալեպ:


Այս ուղղություններով չվերթները հասանելի կլինեն 2026 թվականի հուլիսի 1-ից, հայտնել են ավիաընկերությունից:


Ընկերությունում նշել են, որ երթուղային ցանցի ընդլայնումը կապված է Եվրոպայի և Կովկասի միջև ուղիղ օդային հաղորդակցության աճող պահանջարկի, ինչպես նաև սփյուռքի համար տրանսպորտային հասանելիության բարելավման անհրաժեշտության հետ:


Ռումինական DAN AIR ավիաընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին (ի սկզբանե գործել է Just Us Air անվամբ): 2025 թվականին նրա ծառայություններից օգտվել է ավելի քան 272 հազար ուղևոր. այն տեղակայված է Բուխարեստի Անրի Կոանդայի անվան միջազգային օդանավակայանում (Otopeni):

Leave a comment