Փաշինյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

11.05.2026 | 17:04

«Դառնության զգացում ունեմ և պահանջում է, որ իրավապահները նման դեպքերում վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին սեփական երեխայի հետ նմանատիպ դեպք պատահելու ժամանակ», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեդիում մանկապղծության դեպքին։

Նրա խոսքով՝ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գաղափարը պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների աշխատանքում:

«Կարծում եմ, որ նրանք, ովքեր թերացել են իրենց աշխատանքներում, մարզային կառույցներում պետք է համապատասխան հետևանքներ լինեն։ Ընդ որում, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ոչ թե տվյալ անձանց դեմ ինչ-որ բան անելու, այլ ընդհանրապես մենք պետք է գործելակարգ ունենանք, որ նաև մեզնից յուրաքանչյուրը՝ մարզային պատասխանատուները, պետք է նաև անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման և պրոցեսներ էլ կան, որոնցից ասենք մի մասը հրապարակային է լինում, մի մասը հրապարակային չի լինում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a comment