https://arm.sputniknews.ru/20260511/nakhatesvats-en-pvokhadardz-ynduneli-lutsumner-pashinjany-sahmanazatman-masin-102052374.html
Նախատեսված են փոխադարձ ընդունելի լուծումներ. Փաշինյանը` սահմանազատման մասին
Նախատեսված են փոխադարձ ընդունելի լուծումներ. Փաշինյանը` սահմանազատման մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երկու երկրների միջև 2024 թ. ստորագրված ու հաստատված սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, ըստ որի` առաջարկվող լուծումները… 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T16:26+0400
2026-05-11T16:26+0400
2026-05-11T16:26+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
սահմանազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:359:960:899_1920x0_80_0_0_b662e9c602517eff903d1d01d4ef6ee5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Սյունիքի Տեղ համայնքի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել 2021 թվականին, հնարավոր է վերադարձնել։ Նա այդ մասին ասաց Երևանի Էրեբունի վարչական շրջանում` նախընտրական քարոզարշավի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին։Փաշինյանի խոսքով` պարզ է, որ ունենք օկուպացված տարածքների խնդիր, սակայն դե յուրե այդ հարցը լուծված է, քանի որ 2024 թ. ստորագրվել ու հաստատվել է երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, որտեղ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք։Փաշինյանը հավելեց` այս կանոնակարգում նախատեսված են նաև փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք շատ թափանցիկ կներկայացվեն։Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, և այն հատվածում, որտեղ եղավ սահմանազատում, այդտեղ սահմանը կարձանագրվի։Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. քարտեզ
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:298:960:1018_1920x0_80_0_0_0656d066a8a923fe143a2bfd586dcc62.jpg.webp
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, սահմանազատում
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, սահմանազատում
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երկու երկրների միջև 2024 թ. ստորագրված ու հաստատված սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, ըստ որի` առաջարկվող լուծումները բոլորի համար կլինեն թափանցիկ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Սյունիքի Տեղ համայնքի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել 2021 թվականին, հնարավոր է վերադարձնել։ Նա այդ մասին ասաց Երևանի Էրեբունի վարչական շրջանում` նախընտրական քարոզարշավի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին։
Փաշինյանի խոսքով` պարզ է, որ ունենք օկուպացված տարածքների խնդիր, սակայն դե յուրե այդ հարցը լուծված է, քանի որ 2024 թ. ստորագրվել ու հաստատվել է երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, որտեղ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք։
«Այս փաստաթուղթը վավերացված է ու երկու երկրներում ունի պարտադիր իրավական ուժ։ Ըստ այդմ` այդ հարցը պետք է լուծում ստանա, ու որևէ կասկած չկա, որ այդ հարցը կստանա լուծում։ Հայաստանն ու Ադրբեջանն այս հիմքի վրա պայմանավորվել են ու փոխադարձաբար պետք է արձանագրեն այս փաստը և ճշգրտեն սահմանն այս տրամաբանությամբ»,– ասաց նա։
Փաշինյանը հավելեց` այս կանոնակարգում նախատեսված են նաև փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք շատ թափանցիկ կներկայացվեն։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, և այն հատվածում, որտեղ եղավ սահմանազատում, այդտեղ սահմանը կարձանագրվի։
Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։