Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ը կրկին «անտրամաբանական պահանջներ» է դնում

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը շարունակում է «անտրամաբանական պահանջներ» ներկայացնել, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բեքային:

«Մենք հանդես ենք եկել առաջարկով, որը վերաբերում է ոչ միայն Իրանի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Մենք արտոնություններ չենք պահանջել: Այն, ինչին ձգտում ենք՝ Իրանի օրինական իրավունքներն են»,- նշել է նա:
Բեքային անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող այցին Պեկին՝ հույս հայտնելով, որ «մեր չինացի բարեկամները կօգտվեն այդ հնարավորությունից՝ զգուշացնելու ԱՄՆ-ի ապօրինի գործողությունների հետեւանքների մասին»:
«Ամեն անգամ, երբ մենք ստիպված լինենք պատերազմել, մենք հարձակվելու ենք», – հայտարարել է նա՝ մեկնաբանելով բանակցությունների ձախողման կամ Իրանի վրա նոր հարձակման հավանականությունը:

Leave a comment