https://arm.sputniknews.ru/20260511/masjacvotni-temi-arajnvordakan-teghapahin-kanchel-en-qk-102045814.html
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահին կանչել են ՔԿ
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահին կանչել են ՔԿ
Sputnik Արմենիա
Վարդապետը կարծում է, որ իր իրավունքները պաշտպանված չեն։ 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T13:59+0400
2026-05-11T13:59+0400
2026-05-11T13:59+0400
հայաստան
մասյացոտնի թեմ
ռուբեն վարդապետ զարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102042500_0:83:1600:983_1920x0_80_0_0_70982e4657082dffe1948b94db05199b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։Նա ընդգծեց` պետական մարմինները` ի դեմս հարկադիրի, ամեն կերպ փորձում են խոչընդոտել իր ծառայությունը։«Փաստորեն ես` որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորական, չեմ կարող պատարագ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել, քանի որ, ըստ քննչականի, դա խոչընդոտ է դատական ակտին»,– ասաց նա։Վարդապետը տեղեկացրեց, որ Արման Սարոյանը (կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյան. խմբ.) շարունակում է քահանաներին նամակներ գրել։ Վերջին շրջանում ևս երկու դեպք է գրանցվել։ Նամակում գրված է եղել, թե նրանք հեռացված են իրենց հովվությունից։«Չգիտես ինչու, բոլորը սպասում են ընտրությունների ելքին։ Մինչդեռ ընտրություններով չի պայմանավորվում Հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը, որի մեջ մտնում է նաև ուղղափառ եկեղեցաբանությունը։ Եթե կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե պետք է սպասել ընտրություններին, ապա իրենց համար եկեղեցու վարդապետությունը փոփոխելի է»,-ասաց նա։Հոգևորականի գնահատմամբ՝ Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են ոչ միայն եկեղեցու սահմանադրական հիմքերին, այլև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական համակարգին՝ այն ներսից քայքայելու նպատակով։«Վերջին ամիսներին Մասյացոտնի թեմում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ»,– հավելեց նա։Հիշեցնենք` հունվարի 10–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ նշանակվեց տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։Հունվարի 16-ին Արմավիրի մարզի դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվեց Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում։Հունվարին 29-ին հայտնի դարձավ, որ ՔԿ–ն Մայր աթոռի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել կարգալույծ արված եպիսկոպոսի «գործով»
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102042500_90:0:1511:1066_1920x0_80_0_0_682ce96073ed257c7c34eb82f03fac29.jpg.webp
հայաստան, մասյացոտնի թեմ, ռուբեն վարդապետ զարգարյան
հայաստան, մասյացոտնի թեմ, ռուբեն վարդապետ զարգարյան
Վարդապետը կարծում է, որ իր իրավունքները պաշտպանված չեն։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Ինձ կանչել էին hարկադիրի պահանջով, քանի որ ես իբրև չեմ կատարում իրենց զգուշացումները»,– ասաց վարդապետը։
Նա ընդգծեց` պետական մարմինները` ի դեմս հարկադիրի, ամեն կերպ փորձում են խոչընդոտել իր ծառայությունը։
«Փաստորեն ես` որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորական, չեմ կարող պատարագ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել, քանի որ, ըստ քննչականի, դա խոչընդոտ է դատական ակտին»,– ասաց նա։
Վարդապետը տեղեկացրեց, որ Արման Սարոյանը (կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյան. խմբ.) շարունակում է քահանաներին նամակներ գրել։ Վերջին շրջանում ևս երկու դեպք է գրանցվել։ Նամակում գրված է եղել, թե նրանք հեռացված են իրենց հովվությունից։
«Չգիտես ինչու, բոլորը սպասում են ընտրությունների ելքին։ Մինչդեռ ընտրություններով չի պայմանավորվում Հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը, որի մեջ մտնում է նաև ուղղափառ եկեղեցաբանությունը։ Եթե կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե պետք է սպասել ընտրություններին, ապա իրենց համար եկեղեցու վարդապետությունը փոփոխելի է»,-ասաց նա։
Հոգևորականի գնահատմամբ՝ Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են ոչ միայն եկեղեցու սահմանադրական հիմքերին, այլև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական համակարգին՝ այն ներսից քայքայելու նպատակով։
«Վերջին ամիսներին Մասյացոտնի թեմում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ»,– հավելեց նա։