ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Ալիևի խոսելուց հետո չեմ քնում գիշերները, նենց ա իրեն պահում, որ մենք ոնց որ գոյություն չունենանք։ Այս մասին Հրազդանում քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ամեն անգամ Ալիևի խոսալուց հետո ես գիշերները չեմ քնում, նա իրեն այնպես է պահում, որ մենք ոնց որ գոյություն չունենք։ Գոնե նա մի անգամ թող ասի ժողովուրդ ինչ եղել է ձեզ հետ թուրիմացություն է, մենք հարևան պետություններ ենք, ամեն ինչ այքանով ավարտված է, սրանից հետո պետք է նորմալ, հանգիստ ապրենք։ Թող մի բառ ասի, ասեմ խաղաղություն կա․ խաղաղություն չկա, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Միշտ թույլն է զիջում, այո այսպես է, դրա համար միայն ասելով մենք խաղաղություն ենք բերել, չի լինում։ Այսօր բոլորն էլ ուզում են խաղաղություն հանգիստ ապրեն իսկ դրա համար պետք է լինի երաշխավորած խաղաղությու, որ մենք վստահ լինենք, որ դուռը փակենք էլ ճանճ չի դզզա, գիշերն էլ հանգիստ քննենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ