Ընտրակաշառքն ու իմ խոստացածը տարբեր են. Ավինյանը` Ղումաշյանի և իր կողմից ֆոտոխցիկ նվիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

11.05.2026 | 13:33

Երևանի քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ իր՝ մանկատան երեխային ֆոտոխցիկ նվիրելը և Գոհար Ղումաշյանի՝ տարեց կնոջը հեռուստացույց նվիրելը երկու տարբեր դեպքեր են։

«Կարող է հանրությունը, այդ դատողությունը անի, որ դեպքում է իրական քարոզչության հետ կապ ունեցող ընտրակաշառքի բաժանումներ լինում, տեղի ունենում, և որ դեպքում էր իրապես մանկատան սանին, որին ես այցելել եմ 1.5 տարի առաջ, բան էի խոսք տվել»,- ասաց Ավինյանը։

Factor TV-ի դիտարկմանը, թե ինչու է իր էջից հեռացվել սոցցանցերից ֆոտոխցիկ նվիրելու մասին գրառումները, Ավինյանը պարզաբանել է, որ դա արվել է ընտրական քարոզչության ընթացքում հնարավոր շահարկումներից խուսափելու համար։

Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրելու մասին ավելի վաղ Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ դեպքը խնդրահարույց չի համարում։

 

Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ուսումնասիրում է Factor.am-ի հրապարակումը՝ Տիգրան Ավինյանի կողմից նախընտրական շրջանում մանկատան սանին ֆոտոխցիկ նվիրելու վերաբերյալ հրապարակումը։ 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment