Ի՞նչ են քննարկելու Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը. ՉԺՀ ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այց կկատարի Չինաստան:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՉԺՀ կատարելիք այցի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ խաղաղության և զարգացման հարցեր: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի ամերիկա–չինական հարաբերություններին, ինչպես նաև աշխարհում խաղաղությանն ու զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցեր», – ասել է նա։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կժամանի Պեկին:

Leave a comment