ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդները՝ «Սյունյաց երկրի»

Այսօր՝ մայիսի 11-ին, «Սյունյաց երկրի» խմբագրություն են այցելել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ OSCE/ODIHR երկարաժամկետ դիտորդներ  Լարս Նուհոլմին (Դանիայից) և Պեկկա Մատտիլային (Ֆինլանդիայից): 

Դիտորդները՝ իրենց առաքելության հիմնական բովանդակությունը ներկայացնելուց հետո ծանոթացել են «Սյունյաց երկիր» պարբերականին և նրա գործունեությանը՝ 2026 հունիսի 7-ի ընտրությունների նախապատրաստման ընթացքը լուսաբանելու ուղղությամբ։

Դիտորդներին հետաքրքրել է նաև լրատվամիջոցի պատկերացումներն առաջիկա ընտրությունների նշանակության, ինչպես և նախընտրական զարգացումների սյունիքյան դրսևորումների  վերաբերյալ՝ այդ մասին լսելով «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի դիտարկումներն ու գնահատականները։

 

Leave a comment