https://arm.sputniknews.ru/20260511/anynduneli-e-trampy-merzhel-e-irani-pataskhany-102038310.html
«Անընդունելի է»․ Թրամփը մերժել է Իրանի պատասխանը
«Անընդունելի է»․ Թրամփը մերժել է Իրանի պատասխանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն ակնկալում էր ավելի կոնկրետ զիջումներ Իրանի կողմից։ 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T09:35+0400
2026-05-11T09:35+0400
2026-05-11T10:02+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e3a191ce933fd519132096174eca196.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժում է Իրանի` հակամարտության կարգավորման և հետագա բանակցությունների վերաբերյալ նոր առաջարկները՝ Թեհրանի դիրքորոշումն անվանելով «բացարձակ անընդունելի»:Թեհրանում ի պատասխան հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի կարծիքը նշանակություն չունի բանակցային խմբի համար:Նշենք, որ մի քանի օր առաջ Թրամփը Իրանի հետ շփումները դրական էր գանահատել և իրատեսական էր համարել գործարքի հնարավորությունը՝ պնդելով, որ միանգամայն հնարավոր է համաձայնության հասնել։Ավելի ուշ նա կրկին քննադատել էր Իրանի դիրքորոշումը՝ այն անվանելով «անտեղի»։«Reuters»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իրանի կողմից ավելի կոնկրետ զիջումներ է ակնկալում, մասնավորապես՝ միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնագիր, որը պետք է սահմանափակումներ ներառի իրանական միջուկային ենթակառուցվածքի զարգացման համար:Ինչպես հայտնել է «The Guardian»-ը, Թրամփը իրավիճակը քննարկել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Իրանի միջուկային ծրագրի պահպանումը նույնիսկ սահմանափակ տեսքով:«The Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման բազմաէջանոց պլան: Թեհրանն առաջարկել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր՝ մոտ մեկամսյա փուլ սկսել: Այս ժամանակահատվածում թույլատրվում է Հորմուզի նեղուցի մասնակի բացում առևտրային նավագնացության համար՝ իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան սահմանափակումների թուլացման դիմաց։Բացի այդ, Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասը փոխանցել երրորդ երկրի՝ ԱՄՆ-ից երաշխիքներ ստանալու դեպքում: Ենթադրվում էր, որ այդ նյութերը կվերադարձվեն Թեհրանին բանակցությունների ձախողման կամ համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում։Միևնույն ժամանակ, պարբերականի տվյալներով, Իրանը համաձայնել է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն մերժել է 20-ամյա մորատորիումի և միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժման վերաբերյալ ամերիկյան առաջարկը:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_238ca0357c47926962c18f55005f927c.jpg.webp
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ-ն ակնկալում էր ավելի կոնկրետ զիջումներ Իրանի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժում է Իրանի` հակամարտության կարգավորման և հետագա բանակցությունների վերաբերյալ նոր առաջարկները՝ Թեհրանի դիրքորոշումն անվանելով «բացարձակ անընդունելի»:
«Հենց նոր ծանոթացա Իրանի այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանին։ Դա բացարձակապես անընդունելի է և ինձ դուր չի գալիս»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում։
Թեհրանում ի պատասխան հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի կարծիքը նշանակություն չունի բանակցային խմբի համար:
Ավելի ուշ նա կրկին քննադատել էր Իրանի դիրքորոշումը՝ այն անվանելով «անտեղի»։
«Reuters»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իրանի կողմից ավելի կոնկրետ զիջումներ է ակնկալում, մասնավորապես՝ միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնագիր, որը պետք է սահմանափակումներ ներառի իրանական միջուկային ենթակառուցվածքի զարգացման համար:
Ինչպես հայտնել է «The Guardian»-ը, Թրամփը իրավիճակը քննարկել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Իրանի միջուկային ծրագրի պահպանումը նույնիսկ սահմանափակ տեսքով:
«The Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման բազմաէջանոց պլան: Թեհրանն առաջարկել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր՝ մոտ մեկամսյա փուլ սկսել: Այս ժամանակահատվածում թույլատրվում է Հորմուզի նեղուցի մասնակի բացում առևտրային նավագնացության համար՝ իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան սահմանափակումների թուլացման դիմաց։
Բացի այդ, Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասը փոխանցել երրորդ երկրի՝ ԱՄՆ-ից երաշխիքներ ստանալու դեպքում: Ենթադրվում էր, որ այդ նյութերը կվերադարձվեն Թեհրանին բանակցությունների ձախողման կամ համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում։
Միևնույն ժամանակ, պարբերականի տվյալներով, Իրանը համաձայնել է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն մերժել է 20-ամյա մորատորիումի և միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժման վերաբերյալ ամերիկյան առաջարկը: